Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Պողոսյան. Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը լուրջ վերանայման կարիք ունի

Հունիս 23,2023 15:41

«Ակնհայտ է, որ Հայաստանի կողմնորոշումը դեպի ՆԱՏՕ, նշանակում է անցում Թուրքիայի հովանավորության տակ: Հայաստանի գործող քաղաքական էլիտան փաստացի հենց դրան է տանում, բայց Հայաստանի բնակչությունը կողմնորոշված է դեպի Ռուսաստան եւ համոզված է, որ ժողովրդի անվտանգությունը, ինչպես 100 տարի առաջ, կախված է Ռուսաստանից», – այսօր «Սպուտնիկ Արմենիա» գործակալության մամուլի կենտրոնում «Հայաստանը և եվրասիական ինտեգրումը. ԵԱՏՄ պայմանագրի 10-ամյակի նախօրեին» քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը:

Բանախոսը վստահ է, որ ԵԱՏՄ երկրների ինտեգրացիայի հեռանկարների վերլուծությունն անհնար է, առանց հաշվի առնելու աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները: Եվրասիական ինտեգրացիայի մասնակից Հայաստանը սկսել է զգալ Ուկրաինայում ռազմական հակամարտության հետեւանքների բերած փոփոխությունների ազդեցությունը:

Արձանագրելով, որ հայ ժողովուրդն ինքը պետք է ընտրի սեփական ճանապարհը՝ ՆԱՏՕ, թե ԵԱՏՄ եւ Ռուսաստան, Գեւորգ Պողոսյանը նկատեց, որ 2018 թվականի «թավշյա» հեղափոխությունից եւ 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո հստակ դարձավ, որ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը լուրջ վերանայման կարիք ունի: Բանախոսը տարբեր ուղղություններ է տեսնում. նոր միություն եւ ռազմական համագործակցության նոր պայմանագիր, Հայաստանում ռուսական ռազմական ներկայության աճ: Ամեն դեպքում, ըստ Գեւորգ Պողոսյանի, այս հարցում հստակ քայլեր են անհրաժեշտ:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930