Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Հարությունյանը և Գալուզինը քննարկել են Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումներին առնչվող արդիական հարցեր

Հունիս 27,2023 17:21

Հունիսի 26-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումներին առնչվող արդիական հարցեր։

Վերահաստատվել է 2020-2022թթ. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների ողջ համալիրի խստիվ պահպանման կարևորությունը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930