Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը քննում է Գրիգորի Խաչատուրովի կալանքի դեմ պաշտպանների բողոքը

Հուլիս 07,2023 17:04

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դռնփակ ռեժիմով քննում է ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոց կալանքի դեմ պաշտպանների բողոքը։

Մայիսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը դռնփակ նիստում որոշում էր կայացրել 3 ամսով երկարաձգել Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը։ Այս որոշման դեմ Խաչատուրովի փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել։ Ավելի վաղ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը տեղեկացրել էր, որ գրավոր ընթացակարգով է քննվելու բողոքը, եւ հունիսի 22-ին դատարանը պետք է գրավոր ընթացակարգով հրապարակեր որոշումը։ Սակայն դատարանը որոշել էր անցել բանավոր ընթացակարգի։

Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Ըստ մեղադրանքի՝ Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31