Լրահոս
Օրվա լրահոսը

«Հինգ տարի առաջ այս օրը ինձ հանձնեցիք ՀՀ անձնագիր». Փաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի երկարամյա նախագահին 

Հուլիս 18,2023 18:32

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի երկարամյա նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:

Վարչապետը ողջունել է պարոն Ռոշբլուանի այցը Հայաստան և ընդգծել նրա կարևորագույն դերը Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների շարունակական զարգացման ու ամրապնդման գործում: Վարչապետը շեշտել է նաև նրա անձնական վերաբերմունքը Հայաստանի օրակարգի ու դրա առաջմղման հարցում:

Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ այս օրն իր համար խորհրդանշական է: «Հինգ տարի առաջ այս օրը, պարոն վարչապետ, ինձ հանձնեցիք Հայաստանի Հանրապետության անձնագիր: Ուրախ եմ կրկին Հայաստանում գտնվելու և մտքեր փոխանակելու հնարավորության համար»,- ասել է պարոն Ռոշբլուանը:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31