Լրահոս
Օրվա լրահոսը

Աղդամից առեւտուր անել, նշանակում է՝ եւս մեկ քայլով մտնել Ադրբեջանի կազմի մեջ. Նաիրի Հոխիկյան

Հուլիս 19,2023 12:25

«Դիմում եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Եվրոպայում, Չինաստանում, որտեղ ուզում եք ապրեք, դուք երջանի՞կ եք: Ռուսաստանում տասնյակ հազարավոր արցախցիներ կան, դուք երջանի՞կ եք…Ես հարցը ուղղում եմ միայն ուղեղ ունեցող մարդկանց, ոչ թե նրանց, ովքեր մտածում են՝ որտեղ հաց, էնտեղ կաց, կամ՝ ով էշ, ես փալան…ԱՄՆ-ում ապրող իմ սիրելի քույրեր ու եղբայրներ, դուք ձեզ երջանի՞կ եք զգում…Երջանկություն հնարավոր է ստեղծել միայն հայրենիքում»,- «Հայելի» ակումբում ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը՝ ընդգծելով, որ առանց հայրենիքի հնարավոր չէ երջանիկ լինել :

Անդրադառնալով Արցախի ծանր վիճակին՝ նա ասաց. «Պատկերացնո՞ւմ եք՝ կարող է գալ մի պահ, երբ այլեւս Արցախ չլինի, մենք չկարողանանք հպարտանալ Արցախով: Կարող է լինել մի պահ, երբ թուրքը քանդի Դեդո-Բաբոյի արձանը, պատկերացրեք մի պահ, երբ Գանձասարի եկեղեցում մոլլան մահմեդական աղոթք հնչեցնի…Պատկերացրեք մի պահ, երբ կարող են քանդել Ամարասի վանքը, որտեղ Մեսրոպ Մաշտոցն առաջին հայկական դպրոցն է հիմնել, պատկերացրեք, որ Դադիվանքը, Ասկերանի մայրաբերդը այլեւս չեն լինի հայկական…Ձեզ մարդ կզգա՞ք այդ պահին, նայեք հայելու մեջ»:

Նաիրի Հոխիկյանն ընդգծեց. «Չի կարելի հայրենիքը զոհաբերել հանուն անհատի, որովհետեւ հետո անհատն է զոհաբերվելու թշնամուն: Արցախում հայտարարվել է ծայրահեղ ծանր վիճակ, որովհետեւ Արցախում սով է սկսվում, որովհետեւ Ադրբեջանը փակել է կյանքի ճանապարհը եւ ստիպում է, ասում է՝ Աղդամից առեւտուր արեք: Աղդամից առեւտուր անել, նշանակում է եւս մեկ քայլով մտնել Ադրբեջանի կազմի մեջ: Այո, կլինեն հայեր, որ կասեն՝ է թող մտնեն, դե ուրեմն՝ դուք էլ գնացեք Թուրքիայի կազմի մեջ մտեք, կմտնե՞ք….

Եթե Արցախն ամբողջությամբ հանձնվի Ադրբեջանին, հաջորդը հանձնվելու են Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերը: Հենց այս պահին եվրոպացի դիտորդները իրականացնում են ուսումնասիրություններ: Ադրբեջանն ունի «Արժանապատիվ վերադարձ» ծրագիր, որով առաջ է քաշել այսպես կոչված Խաղաղության պայմանագիր կնքելուց հետո Հայաստան վերադարձնել 400 հազար ադրբեջանցու»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31