Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես այդ արդյունքի համար էի եկել». Մաշա Մնջոյանը՝ Գրան պրիի մասին

Հուլիս 19,2023 15:21

«Անահիտն առաջին օրը բացառապես եղել է առաջատարը, ժյուրիի 7 անդամների կողմից ստացել է 10-ական միավոր, ուստի հավակնում էր գրան պրիին: Սակայն մրցութային օրը Անահիտը ժյուրիի բելառուս անդամի կողմից չգիտես ինչու ստացավ 8 միավոր եւ զիջեց իրենց երկրի մասնակցին»,­- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում «Սլավյանսկի բազար 2023» երգի մրցույթին Հայաստանի մասնակցության արդյունքներն ամփոփելիս ասաց «Սլավյանսկի բազար 2023» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը՝ խոսելով «Սլավյանսկի բազարի» մանկական կատարողների մրցույթում 2-րդ մրցանակի արժանացած Անահիտ Գալստյանի մասին:

Անահիտ Գալստյան

Անահիտ Գալստյանը 2-րդ տեղը կիսել է ՌԴ-ն ներկայացնող մասնակցի հետ:

Վրեժ Կիրակոսյան

Ինչ վերաբերվում է «Սլավյանսկի բազարի» երիտասարդ կատարողների մրցույթի հաղթող Մաշա Մնջոյանին, Վրեժ Կիրակոսյանը նրա ելույթը որակեց հրաշալի, որն էլ բերել է բացարձակ հաղթանակի:

«Առաջին օրը հանդես եմ եկել It’s My Time կատարումով եւ հավաքել առավելագույն գնահատականներ, իսկ երկրորդ օրը երգել եմ Սոնա Շահգելդյանի «Կորուստ, թե գանձ» երգը: 18 երկրի մասնակիցների մեջ 2-րդ տեղը գրավելը վատ ցուցանիշ չէ, ես գոհ եմ»,-ասաց Անահիտ Գալստյանը: Հավելեց, որ մրցույթի առաջին օրն առանձնապես հուզված չէր, իսկ երկրորդ օրը հուզված էր, քանի որ երկրորդ համարի տակ էր ներկայանում:

Մաշա Մնջոյանն էլ ասաց, որ առաջին օրը ներկայացրել է սլավոնական հիթ` Пообещайте мне любовь երգը,իսկ հաջորդ օրը կատարել է Արետա Ֆրանկլինի Respect երգը: Վերջին երգի շնորհիվ էլ գլխավոր մրցանակակիր է դարձել: Ի դեպ, առաջին անգամ նվագախմբի հետ միասին են ելույթ ունեցել մասնակիցները: «Մրցույթի ձեւաչափն այնքան լավն է, որ եւ մենք երկու օրվա հնարավորություն ունեինք, եւ ժյուրիի անդամները կարող էին հավաքել առավելագույն տեղեկություններ երգիչների մասին»:

Հարցին՝ սպասում էր այդ արդյունքին, Մաշա Մնջոյանը պատասխանեց. «Ես այդ արդյունքի համար էի եկել»:

Վրեժ Կիրակոսյանն էլ հավելեց, որ «Սլավյանսկի բազարում տեղյակ են, որ Հայաստանի հետ մրցելը դժվար է եւ Հայաստանի մասնակիցները միշտ ուժեղ են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31