Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնահերթ խնդիրներից մեկը շեշտվեց՝ հայկական ձեռագրերի վերադարձը հայրենիք

Օգոստոս 08,2023 21:32 Share

Օգոստոսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նորընտիր տնօրեն Արա Խզմալյանին և գիտական գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանին:

Նորին Սրբությունը, շնորհավորելով Մատենադարանում նոր պաշտոնների ստանձնման առիթով, նրանց մաղթեց արդյունաշատ գործունեություն ի պայծառություն և ի փառս Մաշտոցյան Մատենադարանի:

Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Մատենադարանն ազգային հպարտության ամենանվիրական կենտրոններից մեկն է՝ իր ձեռագրական ժառանգությամբ հանդիսանալով համամարդկային գիտական ու իմացական մտքի զարգացման աղբյուր։

Իր հերթին պրն. Խզմալյանը Նորին Սրբությանը ներկայացրեց Մատենադարանի զարգացմանն ուղղված տեսլականը և առաջիկա ծրագրերը՝ կարևորելով նաև Հայ Եկեղեցու աջակցությունը։

Զրույցի ընթացքում  քննարկվեցին փոխհամագործակցության ուղիները, մեծապես կարևորվեց ձեռագրագիտական, աղբյուրագիտական ու թարգմանական առավել բեղուն աշխատանքների իրագործումը: Առաջնահերթ խնդիրներից մեկը շեշտվեց՝ հայկական ձեռագրերի վերադարձը հայրենիք։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031