Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր այս նոր պաշտօնը, զոհաբերութեան եւ պատասխանատուութեան նոր մարտահրաւէրներու դէմ յանդիման կը դնէ Ձեզ․ Հակոբ Բագրատունի

Օգոստոս 08,2023 21:37 Share

Լիբանանի խորհրդարանի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին շնորհավորական նամակով հաջողություններ է մաղթել ԱՀ ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին։ Նամակում ասվում է․

«Մեծայարգ Տիար Դաւիթ Իշխանեան

Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Նախագահ

Սիրելի պրն. Իշխանեան,

Մեծ գոհունակութեամբ ստացանք Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահի պաշտօնին Ձեր ընտրութեան լուրը:

Մեր բոլորին արծուեբոյնը հանդիսացող Արցախի Ազգային Ժողովի նախագահի Ձեր այս պաշտօնը, ներկայ ամենատագնապալի հանգրուանին անգամ մը եւս կը վերահաստատէ պատասխանատուութեան այն վեհ գիտակցութիւնը, որ դուք ցուցաբերած էք Արցախի համար, մեր ժողովուրդի պայքարին Ձեր անվիճելի դերակատարութեամբ:

Ձեր այս նոր պաշտօնը, զոհաբերութեան եւ պատասխանատուութեան նոր մարտահրաւէրներու դէմ յանդիման կը դնէ Ձեզ եւ ձեր ներկայացուցած կազմակերպութիւնը:

Իբրեւ Լիբանանի խորհրդարանի հայկական երեսփոխանական համախմբումի ներկայացուցիչ ի սրտէ յաջողութիւն կը մաղթենք Ձեր աշխատանքներուն եւ վստահութեամբ կ’արձանագրենք, որ լաւագոյնս պիտի կարենաք արտայայտել ազատ Արցախի ազատատենչ ժողովուրդին ազատ եւ ինքնիշխան ապրելու կամքը:

 

Յաջողութեան եւ անվտանգութեան լաւագոյն մաղթանքներով՝

Յակոբ Բագրատունի Ներկայացուցիչ`

Լիբանանի խորհրդարանի Հայկական երեսփոխանական համախմբումի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031