Լրահոս
Օրվա լրահոսը

«Predator»-ի կիրառման հավանական պատվիրատուն Հայաստանից է, և անհրաժեշտ է լրացուցիչ հետաքննություն

Օգոստոս 09,2023 23:46

«Ամերիկայի ձայն»․ Միացյալ Նահանգներն իր դաշնային՝ «սև ցուցակում» է ընդգրկել իսրայելական «NSO Group»-ի և «Intellexa» ընկերությունների, համապատասխանաբար, «Pegasus» ու «Predator» լրտեսող ծրագրերը, որոնք վերջերս հիշատակվել էին հայաստանյան գործիչների հեռախոսները թիրախավորելու մասին հրապարակումներում։

Հայտնի է, որ հայաստանյան առնվազն 12 հանրային գործիչներ թիրախավորվել են իսրայելական «Pegasus» լրտեսող ծրագրի միջոցով: Այդ մասին, մասնավորապես, հայտնի էր դարձել «Amnesty International»-ի զեկույցի արդյունքում։ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունը միացել էր «Pegasus Project» նախաձեռնությանը, որը միավորում է քաղհասարակության և լրատվական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչների: Նպատակը՝ թվային անվտանգության ոլորտում գործող իսրայելական «NSO Group» ընկերության «Pegasus» և այլ լրտեսող ծրագրերի կիրառման բացահայտումն էր ու կանխումը:

Վերջերս հայտնի է դարձավ, որ ԱՄՆ կառավարության «սև ցուցակում» են հայտնվել երկու այլ լրտեսող ծրագրեր ստեղծող ընկերություններ, ներառյալ՝ «Intellexa»-ն: Նման ցուցակում լինելը սահմանափակումներ է ենթադրում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության ժամանակ:

Հիշեցնենք, ըստ «Amnesty International»-ի, հայաստանյան սերվերային ենթակառուցվածքներում հայտնաբերվել էին «Predator» լրտեսող ծրագրի հետքեր։ Ծրագիրը մշակել է «Intellexa» ընկերությունը: Զեկույցը ներկայացրել էր անվտանգության գծով «Meta»-ի հետազոտողների կարծիքը, թե «Predator»-ի կիրառման հավանական պատվիրատուն Հայաստանից է, և անհրաժեշտ է լրացուցիչ հետաքննություն՝ հստակեցնելու, թե ում նկատմամբ և ինչ նպատակով է այն կիրառվել:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031