Լրահոս
Օրվա լրահոսը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում օգոստոսի 7-ին կատարված սպանության վարույթով հետախուզում է հայտարարվել 36-ամյա տղամարդու նկատմամբ

Օգոստոս 14,2023 18:55

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2023թ. օգոստոսի 7-ին Ռ.Մելիքյան փողոցում 39-ամյա Արսեն Հովսեփյանի սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի ու մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով, քննության տվյալներով, հանդիսանում է 36-ամյա տղամարդ:

Որոշում է կայացվել՝ վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է և հայտարարվել է հետախուզում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տուժողը, ով ավելի ուշ մահացել էր, բժշկական կենտրոն էր տեղափոխվել գլխի հրազենային վիրավորում ախտորոշմամբ:

Նախաքննությունը շարունակվում է։ Հանցագործության հանգամանքները պարզելու, ինչպես նաև մեղադրյալին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհրաժեշտ միջոցառումներ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են համապատասխան հանձնարարություններ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031