Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 14 ուժերին

Օգոստոս 18,2023 17:23

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 18-ին գումարված հերթական նիստում գրանցեց 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 13 կուսակցություններ և 1 դաշինքի ընտրական ցուցակները։

Գրանցված կուսակցություններն են․
«Հայաստանի եվրոպական կուսակցություն
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Ուժը հայրենյաց» կուսակցություն
«Հանրային ձայն» կուսակցություն
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
«Հաղթանակ» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Արդար Հայաստան» կուսակցություն։

Գրանցված դաշինքն է․
«Մայր Հայաստան» դաշինքը՝ կազմված «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից։

Գրանցված կուսակցությունների և դաշինքի ընտրությունների մասնակցության հերթական համարների, Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերի ժամանակացույցի ու արտաքին գովազդային վահանակների վիճակահանությունը տեղի կունենա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի օգոստոսի 19-ի արտահերթ նիստում։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031