Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը ևս 30 «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներ կգնի

Օգոստոս 31,2023 13:38

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում  թույլատրեց փոփոխություն կատարել «Ժոնգ տոնգ» ավտոբուսների գնման պայմանագրում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի գնահատող հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 7-ին կայացած նիստի արձանագրությամբ ամենացածր գնային առաջարկ ներկայացրած «Ժոնգ-Թոնգ Բաս Հոլդինգ» ԿՈ ՍՊԸ-ի հայտը գնահատվել է բավարար և վերջինս ճանաչվել է ընտրված մասնակից։ Գնման ընթացակարգի արդյունքում «Ժոնգ-Թոնգ Բաս Հոլդինգ» ԿՈ ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետի միջև 22․08․2022թ-ին կնքվել է ընդհանուր 6․637․424,904 հազ․ դրամ արժողության 150 հատ ZHONGTONG BUS LCK6860HGH մակնիշի ավտոբուսների մատակարարման պայմանագիր՝ մատակարարման ժամկետ սահմանելով պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո 180 օրացուցային օրը։

ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի որոշմամբ թույլատրվել է կնքված պայմանագրում իրականացնել փոփոխություններ, որի հիման վրա կնքվել է Համաձայնագիր N 4, որը սահմանել է 30 հատ հավելյալ ավտոբուսների մատակարարման ժամանակահատվածը։ Մատակարար ընկերությունը ներկայացրել է բանկային երաշխիք պայմանագրի գնի 30 տոկոսի չափով, որպեսզի ստանա կանխավճար դեռ չմատակարարած 30 ավտոբուսի գնի չափով։

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանին մատակարարվող թվով 30 հատ նոր ավտոբուսի համար մատակարար ընկերությանը տրամադրել կանխավճար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031