Լրահոս
Օրվա լրահոսը

«Միացում, հռչակում, անկախություն». Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հայաստանյան հարթակի կրթական արշավը ՀՀ 10 մարզերում

Սեպտեմբեր 04,2023 11:45

Օրերս «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հայաստանյան հարթակի» նախաձեռնությամբ իրականացվեց կրթական արշավ Հայաստանի Հանրապետության 10 մարզերում:

«Միացում, հռչակում, անկախություն» վերտառությամբ արշավի շրջանակներում տեղի են ունեցել 2 ժամանոց քննարկումներ մոտ 300 երիտասարդների, աշակերտների և ուսուցիչների հետ:

Հարթակի համադրող Թևան Պողոսյանը, անդամներ` Արամ Աբրահամյանը, Արտակ Ապիտոնյանը, Էրիկ Անթառանյանը, Աննա Կոստանյանը, Սոնա Հովհաննիսյանը, Լարիսա Ալավերդյանը և Թաթուլ Մանասերյանը որպես բանախոսներ պատմել են 1988-ի շարժումից սկիզբ առած և դեպի Անկախության Հռչակագիր անցած ճանապարհի մասին, կիսվել հիշողություններով։

Բանախոսները ներկայացրել են նաև, թե ինչպես են պատկերացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ​անկախության՝ սեպտեմբերի 2-ի, օգոստոսի 23-ի և սեպտեմբերի 21-ի խորհուրդները:

Հանդիպումներն անցան Աբովյան, Գյումրի, Դիլիջան, Էջմիածին, Թալին, Մարտունի, Մասիս, Վանաձոր, Վայք քաղաքներում և Տաթև համայնքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930