Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով հոգնած է, ով բուկլետ չի բաժանելու, հիմիկվանից ազատ են, կարող են գնալ տուն»․ Տիգրան Ավինյանի հանձնարարականը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին

Սեպտեմբեր 06,2023 15:18

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակում է Նոր Նորք վարչական շրջանում։

Ավինյանը, դիմելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանին, ասաց․ «Ով հոգնած է ի սկզբանե, թող գնա տուն։ Հիմիկվանից բոլորին զգուշացրեք, կարող են գնալ տուն։ Ով բուկլետ չի բաժանելու, հիմիկվանից ազատ են, կարող են գնալ տուն»։

«Համաձայն եմ», ի պատասխան ասաց Արմեն Մհերյանը, այնուհետեւ հավելեց․ «Օգնելու հարցը չի, ուղղակի մութն է շուտ ընկնում, թե չէ մինչեւ ուշ ժամ բոլորը պատրաստ են»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930