Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները՝ սոցիալական ցանցերում

Սեպտեմբեր 09,2023 12:30

Գաղտնիք չէ, որ սոցիալական ցանցերում ամենաակտիվ օգտատերերը իրավաբաններն են, փաստաբանները: Նրանք բարձաձայնում են հաճախ կոնկրետ գործերի մասին՝ փակուղային իրավիճակների, իրենց շահած կամ տանուլ տված դատերի, բողոքների, վերջապես՝ քաղաքացիական կեցվածք դրսեւորում հանրային հարթակում օրինախախտումների նկատմամբ, որոնց հանդիպում են մասնագիտական գործունությունն իրականացնելիս:

Ներկայացնեմ վերջին օրերին արված նրանց գրառումներից:

Հայկ Ալումյան. «Արցախի հերոսներին անհիմն ու անօրինական կերպով կալանավորելուց հետո Ն.Փ.-ը եկավ Արցախ եւ արժանացավ արցախցիների աննախադեպ լավ ընդունելության, ընդ որում, ինչպես Արցախի ժողովրդի, այնպես էլ Արցախի ղեկավարության կողմից։

Միգուցե հենց դա՞ էր շրջադարձային պահը, որից հետո սկսվեց անկումը»:

Աննա Ծառուկյան. «Այսօր Հակակոռուպցիոն դատարանում պետք է տեղի ունենար Վահագն Աբգարյանի դատական նիստը, սակայն ուղեկցող գումարտակի մեքենայի անսարքության պատճառով այն հետաձգվեց, քանի որ չեն կարողանում մյուս պաշտպանյալիս՝ Վլադիմիր Դավթյանին տեղափոխել դատական նիստի։

Նախապես ասեիք օժանդակեինք մեքենայի հարցում:

Այս պահին միայն պետք է արձանագրել, որ 5 տարի կալանքի տակ գտնվող անմեղ անձին հերիք չէ չեն ազատում կալանքից, մի հատ էլ ամբաստանյալի ներկայությունը չեն ապահովում դատական նիստին (որն էլ ամիսը մեկ ամգամ է տեղի ունենում), սա ինչ է, եթե ոչ խոշտանգում»:

Արսեն Բաբայան. «Վանաձորցիների ու Վանաձորի Ավագանու նկատմամբ Լուսավոր Էդմոնենց կազմակերպած դիվերսիան ավարտվեց։

Հիշեցնեմ, 2021-ի դեկտեմբերից իշխանության կողմից ստանալով հանձնարարություն՝ լուսավորականները իրավական անթույլատրելի աճպարարությունների դիմելու միջոցով, վարչական դատարանի դատավորներից մեկի օժանդակությամբ, աննախադեպ անօրինականությունների միջոցով արգելափակել էին Վանաձորի քաղաքապետի ընտրությունը։ Դրանով լուսավորականները պայմաններ էին ստեղծել, որպեսզի իշխանությունը քաղաքական բանտարկության ենթարկի Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին։ Վերջապես Վճռաբեկ դատարանը 1 տարի 9 ամիս անց վերջակետ դրեց այս ամենին։ Վճռաբեկ դատարանը մերժել է Լուսավորի բողոքը, որի արդյունքով վերացել է Վանաձորի ավագանու կողմից նույն համայնքի ղեկավար ընտրելու արգելքը։

Այսպիսով, Վանաձորի ավագանու անդամները, հատկապես Մամիկոն Ասլանյան դաշինքի ներկայացուցիչները, պետք է կարողանան ուժ գտնել իրենց մեջ եւ անտեսելով կամ դիմանալով իշխանական լայնածավալ հարձակումներին՝ Մամիկոն Ասլանյանի ընտրությունը հաստատեն նրան ընտրելով Վանաձորի քաղաքապետ։ Մամիկոն Ասլանյանն արդեն տարուց ավելի դիմանում է ամենադժվար փորձությանը, նա պատվով կրում է քաղաքական բանտարկությունը եւ նա արժանի է վանաձորցիների, հատկապես՝ իր թիմակիցների լայն աջակցությանը»:

Լուսինե Մարտիրոսյան. «24.08.2023թ. յոթ տարվա ընթացքում ՃՈ առաջին վարչական իրավախախտման արձանագրությունս, թե բա՝ հեռախոսով էիք խոսում ու էդ ամենն ասում էին հպարտ ու հաղթանակած դեմքով, մանավանդ երբ ստուգեցին ու տեսան, որ երբեք խախտում չեմ ունեցել, ինչի առթիվ էլ արժանացան շնորհավորանքիս ու ժամադրությանս՝ դատարանում»:

«Առավոտ» օրաթերթ
08.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930