Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Թամանյանի դիմագիծը վերադարձնելու ենք Երեւանին». «Ապրելու երկիրը» ներկայացրեց 2 նոր մեգանախագիծ՝ Երեւանը դարձնելու քաղաք-այգի

Սեպտեմբեր 09,2023 21:39

«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր ներկայացրեց «Երևան-Բուլվարի» և «Ֆրանսիայի հրապարակի» մեգանախագծերը:

«Երևան Բուլվար» մեգանախագծով Կենտրոն վարչական շրջանի՝ հետիոտնին նախատեսված հատվածը վերադարձվելու է իրեն։ Մեգանախագծով առաջարկվում է գոյություն ունեցող հինգ կանաչ գոտիները՝ Երեւանի 2750-ամյակի այգին, Երեւանի 2800-ամյակի այգին, Ռուսաստանի հրապարակը, Մանկական այգին եւ Անգլիական այգին միավորել մեկ միասնական՝ Երևան բուլվարում, հարակից փողոցները դարձնել հետիոտնային, իսկ մեքենաների հոսքն ուղղորդել ստորգետնյա անցումներ։ Այս ամենի արդյունքում ձեւավորվելու է ուղիղ և անվտանգ կապ Հանրապետության հրապարակից դեպի Ռուսաստանի հրապարակ, ստեղծվելու են նաև լրացուցիչ ստորգետնյա կայանատեղիներ։

«Ֆրանսիայի հրապարակի» նախագիծը հնարավորություն կտա Սարյանի և Կոնսերվատորիայի այգիները միացնել միմյանց, Սայաթ-Նովայի պողոտան անխոչընդոտ կշարունակվի դեպի Բաղրամյան պողոտա՝ առանց լուսացույցային կանգառի, իսկ Մաշտոցի պողոտան կունենա ևս մեկ ստորգետնյա թունել՝ ինչպիսին պողոտայի սկզբնամասում։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հայտարարեց՝ Երեւանը վերադարձնում ենք մարդկանց, հետիոտնին, Երեւանը դառնում է այն քաղաքը, որտեղ քայլում ենք, զբոսնում ենք գլուխներս բարձր. «Սա մեր արժեքահեն, խնդիր լուծող ծրագրի մաս է: Կանաչ Երեւանը, որի մասին մենք խոսում ենք, այսպիսի պուրակներով կառուցված է, ինչպիսին ուզում էր տեսնել Թամանյանը: Մենք Թամանյանի դիմագիծը վերադարձնելու ենք Երեւանին, նա այդպիսին էր տեսնում՝ քաղաք այգի»: Թանդիլյանն ասաց, որ ծրագիրը իրատեսական է, որը նաեւ ստեղծելու է աշխատատեղ. «Կառուցման ընթացքում, մենք հաշվարկել ենք, որ մինչեւ 1000 աշխատատեղ է ստեղծվելու, հետագայում պահպանման համար 100-ից ավելի աշխատատեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930