Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկսենք քարոզարշավը, որ գոնե իմաստ ունենա այսքան թրջվելը»․ Տիգրան Ավինյանն Արաբկիրում շարունակում է քարոզարշավը

Սեպտեմբեր 12,2023 15:59

«Ասեք, կանենք։ Դուք ասում եք, մենք անում ենք» կարգախոսով Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավը շարունակում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Համայնքի բնակիչները բարձրաձայնեցին ոռոգման ջրի, բակերի բարեկարգման եւ այլ հարցեր։ «Մենք ունե՞նք բավարար ջուր այս հատվածում»,- բակերից մեկում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին դիմեց Ավինյանը։ Լսելով դրական պատասխան, նա հանձնարարեց․ «Դե բա միացումը տվեք»։

Բնակչուհիներից մեկն էլ բարձրաձայնեց իր բնակարանի հարցը՝ ասելով, որ 2017 թվականից պայքարում է։ «Արի գնանք, տես ինչ է իմ տան վիճակը, զավթած տարածքներ, 2017 թվականից օրենք եմ պահանջում»,- ասաց կինը։ Ավինյանը հանձնարարեց լուծել կնոջ հարցը։ Կինը պնդում էր, որ Ավինյանն այցելի իր բնակարան։

«Քարոզ ենք անում, ժամանակ չկա։ Դու հանձնարարականը լսեցիր, էլ մի»,- կնոջը սաստեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։ «Սաղ օրը ժամանակ չունեք»,- արձագանքեց բնակչուհին։

Չնայած անձրեւային եղանակին, Ավինյանը թիմակիցներին ասաց, որ քարոզարշավը պետք է շարունակել։ «Առանց պաուզաների նորմալ սկսենք քարոզարշավը, որ գոնե իմաստ ունենա էսքան թրջվելը»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930