Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյանի եղբոր հեռախոսից կարճ հաղորդագրություն չի ուղարկվել

Սեպտեմբեր 12,2023 21:44

«Ես այստեղ շոկային ոչ մի բան չեմ տեսնում, մեր օրերում դժվար չէ կեղծել փաստաթղթեր եւ առանց հիմքի ներկայացնել որեւէ մեկի»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Գալստյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին Տավուշի ընդհանուր իրավասության դատարանում Քոքոբելյանի հոր՝ Գրիշա Քոքոբելյանի առեւանգման գործով դատաքննությանը մեղադրյալ Սուրեն Մանուկյանը հայտարարեց, որ  առեւանգման դիմաց գումար պահանջելու կարճ հաղորդագրությունները, որ Խաչատուր Քոքոբելյանը ներկայացրել է նախաքննական մարմնին, նրան ուղարկվել է եղբոր՝ Վաչիկ Քոքոբելյանի հեռախոսից։

Տիգրան Գալստյանի պարզաբանմամբ՝ Խաչատուր Քոքոբելյանը իրավապահ մարմիններին է ներկայացրել կարճ հաղորդագրությունների բոլոր հիմքերը, իսկ Սուրեն Մանուկյանի կողմից դատարանին ներկայացված նմուշները միայն մեկ կողմի տվյալ էին, այսինքն՝ իբր Վաչիկ Քոքոբելյանը հաղորդագրությունները ուղարկել է ինչ-որ օտարերկրացու, որպեսզի նա  ուղարկի Խաչատուր Քոքոբելյանին։

«Սա արժանահավատ չի կարող լինել։ Եվ  ես, եւ հանրային մեղադրողը միջնորդեցինք, որ դատարանը ուսումնասիրի  ներկայացված թղթերը եւ եթե անհրաժեշտություն լինի՝ քրեական վարույթ նախաձեռնվի»,- նշեց Տիգրան Գալստյանը, ավելացնելով, որ ըստ դատարանի՝ այդ հարցը կքննարկվի դատական այլ փուլում։

Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 20-ին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930