Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին․ Երևանի մի շարք փողոցներ փակ են

Սեպտեմբեր 22,2023 09:35

Առավոտյան ժամը 07։30-ից Երևանում իրականացվում են բողոքի գործողություններ։ Այս պահին քաղաքացիները փակել են մայրաքաղաքի տասնյակ փողոցներ։

Փակ է Սարյան փողոցը, Մյասնիկյան պողոտան և մի շարք այլ փողոցներ։

ՀՀ կառավարության շենքի դիմաց անընդհատ ոստիկանական ուժեր են բերվում։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Մյասնիկյան պողոտայից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պողոտան ամբողջովին պարալիզացված է։


Կարմիր բերետավորները, այս պահին բռնի ուժ գործադրելով, բերման են ենթարկում քաղաքացիներին։ Սարյան փողոցում կարմիր բերետավորները, երբ բերման էին ենթարկում ցուցարարներին, այդ թվում կանանց, նրանցից մեկը հայտարարեց․ «Ով մեզ թուրք ասի, ամենահետաքրքիր թուրքն ինքն է»։ Ցուցարար կանայք ասում էին՝ Արցախում մորթ են անում, որ գան քո էրեխեքին մորթեն, ի՞նչ եք անելու»։ Կարմիր բերետավորները ի պատասխան ասացին՝ թող քո էրեխեքին մորթեն։

Քաղաքացիներին բերման ենթարկողներից մեկն էլ, դիմելով ցուցարար կնոջն, ասաց․ «Դու ուրախանում ես, որ Ղարաբաղ մարդ է մեռնում, որ դու գաս փողոց փակես»։ Անդրանիկ Թևանյանը նրանց շարքերում էր, մինչև իր՝ բերման ենթարկվելն էր։ Փորձում էր հանգստացնել կարմիր բերետավորին, նա էլ նշեց․ «Բա մենք վրդովված չե՞նք, կարողա՞ մենք հայ չենք, մենք վրդովված չենք այս իրավիճակից»։

Հիշեցնենք՝ երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ ժամը 10։00-ից բողոքի գործողությունները տեղափոխվելու են հանրապետության հրապարակ և շրջափակելու են ՀՀ կառավարության շենքը, որպեսզի թույլ չտան ժամը 11։00 իրականացնել ՀՀ կառավարության նիստ։

Նշենք, որ այս պահի դրությամբ՝ անհնազանդության գործողությունների արդեն 26 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930