Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության հրապարակից ցույցի մասնակիցներ են Ոստիկանության բաժիններ տարվել

Սեպտեմբեր 23,2023 17:00

Այսօր կեսօրից Երեւանի կենտրոնից ի  պաշտպանություն արցախահայերի համախմբման ցույցեր սկսած քաղաքացիներից ոմանց ցույցի ավարտին Հանրապետության հրապարակից կարմիր բերետավորները տարան ոստիկանական բաժիններ:

Հիշեցնենք, որ խաղաղ ցույցն ավարտվեց կառավարության շենքի դիմաց:

Կարմիր բերետավորներից մեկը փորձ արեց հրել ցույցի մի մասնակցի, որը տեսանկարահանում էր տեղի ունեցող զարգացումները: Երբ մասնակիցը հարցրեց՝ ինչի՞ համար, ինչ է արել, կարմիր բերետավորը պատասխանեց՝ գազոնին կանգնելու համար: Ցույցի մասնակիցն էլ հակադարձեց՝ ձեր օրինակին եմ հետեւում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930