Լրահոս
Օրվա լրահոսը

«1988 թվականի փետրվարի 23-ից ես այս հրապարակում կանգնած եմ՝ վիրահատված, «շուբան» հագիս, շալով փաթաթված». քաղաքացի

Սեպտեմբեր 23,2023 15:05

Ի  պաշտպանություն արցախահայերի՝ այսօր կեսօրից Երեւանի կենտրոնից քաղաքացիների սկսած համախմբման ակցիան ավարտվեց կառավարության շենքի դիմաց:

«Արդեն մի քանի ժամ է՝ մենք այս խմբով, քաղաքի տարբեր վայրերում այլ խմբեր իրազեկման տարբեր գործողություններ ենք արել: Մեր նպատակն է խոսել հայ մարդու հետ, բացատրել, համոզել, խնդրել: Ով գիտակցում է ստեղծված իրավիճակը, պետք է ընդունի դրանից դուրս գալու ճանապարհը ու ամեն հայ այդ ճանապարհին իր մասնակցությունը պետք է ունենա: Երբ մենք այս հրապարակը կողողենք մեր ներկայությամբ, 100.000 հայ կհավաքվի այս հրապարակում, կկարողանանք փրկել Արցախն ու կկանխենք այն, ինչը թշնամին սկսել է Հայաստանի  դեմ՝ օգտագործելով այս ժամանակավոր իշխանությանը»,- եզրափակեց ցույցի մասնակիցներից մեկը:

Հետո նա ցույցի մասնակիցներին կոչ արեց կպնել այս իշխանությունների ցավոտ տեղին. «Եկեք իրենց ամենացավոտ տեղին կպնենք ՝ Արցա՜խ, Արցա՜խ»:

Ակտիվիստները նաեւ տեղեկացրին, որ վաղը ժամը 18:00-ին մեծ հանրահավաք է լինելու Հանրապետության հրապարակում:

Կառավարության շենքի դիմաց կանգնած մի կին էլ ասաց, որ ինքն այս հրապարակի համար է եկել, որը, ըստ նրա, մեր տեղացի թուրքերն են տրորում:

Լրագրողները միանգամից հետաքրքրվեցին՝ Արցախի՞ց է, նրա կողքին կանգնած տղամարդը վիրավորվեց հարցից. «Դուք լրագրող եք, էդպիսի հարց տալի՞ս են»:

«Ո՛չ, ես Աշտարակից եմ, ես հա՛յ եմ: Արցախից չեմ: 1988 թվականի փետրվարի 23-ից ես այս հրապարակում կանգնած եմ, վիրահատված, շուբան հագիս, շալով փաթաթված, իսկ հիմա ես եկել եմ սրանցից պաշտպանեմ»,- պատասխանեց հարցի հասցեատեր կինը:

Սակավաթիվ քաղաքացիների՝ կառավարության շենքի դիմաց հավաքվելուց հետո ոստիկանական ուժեր կենտրոնացվեցին այդ հատվածում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930