Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը հերթական հաղթական միավորն է գրանցել եւ ընթանում է երկրորդ հորիզոնականում

Սեպտեմբեր 27,2023 13:46

Մեկօրյա հանգստից հետո շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնության մասնակիցները վերսկսել են պայքարը:

Աղջիկների խմբում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը հերթական հաղթական միավորն է գրանցել եւ վեց տուրից հետո 5,5 միավորով լրացուցիչ գործակիցների հաշվարկով ընթանում է երկրորդ հորիզոնականում:

Մեր երկրորդ շախմատիստուհին՝ Ասյա Հակոբյանը, հաղթել է մրցակցին եւ 3,5 միավորով բարձրացել 27-րդ հորիզոնական:

Տղաների մրցակցությունում գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը կարողացել է մեկ միավոր վաստակել: Նա մրցաշարային աղյուսակում բարելավել է դիրքը եւ 4,5 միավորով այժմ 18-րդն է եւ կես միավոր է զիջում առաջատարների խմբին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930