Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանը դստեր՝ ոչ թե Հայաստանում, այլ Գերմանիայում կրթություն ստանալու մասին

Հոկտեմբեր 09,2023 20:30 Share

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց՝ արդյոք ԿԳՄՍ նախարար Ժաննա Ալեքսանյանը չի՞ վստահում Հայաստանի Հանրապետության կրթահամակարգին, որ դուստրը որոշել է կրթություն ստանալ Գերմանիայում:

Aravot.am-ին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից գրավոր հետեւյալը փոխանցեցին. « ՀՀ ԿԳՄՍ նախարարի ընտանիքի անդամները, ինչպես նաև ՀՀ ցանկացած այլ քաղաքացի,  իրավունք ունեն որոշումներ կայացնել իրենց կրթության վերաբերյալ։ Ինչ վերաբերում է ՀՀ կրթական համակարգին, ապա հիշեցնում ենք, որ նախորդ տարի հաստատվել են  «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» և դրանից բխող միջոցառումների ժամանակացույցը, որի շրջանակում ներկայումս ակտիվորեն ընթանում են կրթական բոլոր մակարդակների, այդ թվում՝ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Բա պետրոսն այդքան ծառայություն մատուցի նիկոլին, մեծ փողեր ստանա ու աղջկան չուղարկի? արտասահման սովորելու։ Համ էլ պետրոսի կողակից նախարարուհին հո “ցանկացած ՀՀ քաղաքացի” չէ, նա կրթական ծրագրերում քիրվայական գաղափարախոսության հիմնադիրն է և Նժդեհի ու մյուս հայ քաջերի նկարները դպրոցի պատերից հանել տվողը։ Ինքն էլ լավ իմանալով իր ստեղծած կրթական շիլաշփոթը, հիմար հո չի?, որ աղջկան Հայաստանում կրթության տա։

Պատասխանել