Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքում սահմանել «հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդություններ» ձևակերպում, ցանկը կհաստատի կառավարությունը, այդ հիվանդությունները հիմք կհանդիսանան անձի ազատությունները սահմանափակելու. նախագիծ. «Փաստ»

Հոկտեմբեր 10,2023 10:28

Տվյալները վկայում են, որ գործող իրավական ակտերում առկա ձևակերպումները կարող են առաջացնել քաղաքացիների իրավունքների և ազատությունների չհիմնավորված սահմանափակումներ:

Հետևաբար, առաջարկվում է դրանք վերացնելու և զուգահեռաբար վարակիչ հիվանդություններ ունեցող անձանց անվճար բժշկական օգնություն և սպասարկում ապահովելու նպատակով՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում, ինչպես նաև հարակից իրավական ակտերում սահմանել Սահմանադրությունից բխող «հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների» ձևակերպում, ցանկը կհաստատի կառավարությունը, դրանք հիմք կհանդիսանան անձի ազատությունները սահմանափակելու համար: Զուգահեռաբար քաղաքացիների անվճար բժշկական օգնության իրավունքը պահպանելու համար առաջարկվում է նույն օրենքում սահմանել վարակիչ հիվանդության սահմանումը, որոնց առկայության դեպքում անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը կիրականացվի անվճար:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031