Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 13 հազար երեխաներ արդեն Հայաստանի դպրոցներում են. ԿԳՄՍ նախարար

Հոկտեմբեր 12,2023 14:28

Արցախից բռնի տեղահանված ուսուցիչներն արտամրցույթային կարգով աշխատանքի անցնելու հնարավորություն ունեն։ Այս մասին, այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով, այս պահին կա 1500 թափուր աշխատատեղ, որտեղ գործում է արտամրցույթային կարգը։  Արցախից բռնի տեղահանված ուսուցիչը կարող է ընտրել թափուր աշխատատեղը ու հայտ ներկայացնել` այդ տեղը զբաղեցնելու համար։

«Բացի աշխատավարձից, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչը կունենա նաև 30 տոկոս հավելում իր աշխատավարձին։ Դա, ըստ ընդհանուր կարգի, տեղի է ունենում այն ժամանակ, երբ նախարարությունն ուսուցչին գործուղում է որևէ մարզ»,– նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ  կառավարությունն առանձնացրել է նաև այն բնակավայրերը, որտեղ բացի այդ 30 տոկոսից, կլինի նաև լրացուցիչ 50 հազար դրամ հավելում։ Դրանք են՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը, Գեղարքունիքի, Ճամբարակի, Վարդենիսի բնակավայրերը, ինչպես նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Բերդավան բնակավայրերը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը (լուսանկարում) ավելացրեց, որ Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների դեպքում թափուր տեղերի համար դիմելու պայմանները հնարավորինս հեշտացված են։ Էլեկտրոնային հարթակը վաղվանից գործելու է, ու ուսուցիչներն, իրենց տվյալները մուտքագրելով, կարող են գրանցվել, տեսնել առկա թափուր աշխատատեղերը` ըստ դասավանդման առարկաների ու բնակավայրերի։

Նա տեղեկացրեց նաև, որ Արցախից բռնի տեղահանված արդեն ավելի քան 13 հազար երեխաներ մեր դպրոցներում են, ինչը կազմում է թիրախային խմբի մոտ 62 տոկոսը:

«Ամեն օր մի քանի հազարով ավելանում է երեխաների թիվը։ Ես կարծում եմ, որ մինչև եկող շաբաթվա կեսերը պետք է փորձենք ամբողջությամբ ընդգրկել երեխաներին դպրոցներում: Մի քանի կոնկրետ տեղերում ունենք տրանսպորտային ծառայությունների կազմակերպման խնդիր: Դրանք այն վայրերն են, որտեղ երեխաները տեղակայված են ավելի մեծ խմբերով, ժամանակավոր  կացարաններում, հյուրատներում, հանգստյան գոտիներում: Այդ հարցերը նույնպես կարգավորվում են:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031