Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավայրում կան տասնյակ մարդիկ, որոնց միավորում է մեկ բան` գիտակցում, որ Հայաստանում իշխանության եկած ուժը սպասարկում է թուրքական օրակարգ. Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 22,2023 21:22

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանության կալանավորած որևէ դեմք, գործիչ պատահական չի, յուրաքանչյուրն անկախ քաղաքական քաշից, սրանց համար սիմվոլիզմ է պարունակում:

Արմեն Աշոտյան, գեներալ Գրիգորի Խաչատուրով, Նարեկ Մալյան, Լևոն Քոչարյան, Մամիկոն Ասլանյան, Գարիկ Գալեյան, Տաթևիկ Վիրաբյան ու շատ ուրիշներ: Կալանավայրում կան տասնյակներով մարդիկ, որոնց միավորում է մեկ բան` գիտակցում, որ Հայաստանում իշխանության եկած ուժը սպասարկում է թուրքական օրակարգ:

Անազատության մեջ հայտնված շատ մարդկանց էլ հասարակությունը դեռ չի ճանաչում, բայց նրանց բոլորին, անկախ իրավապահների ֆանտազիայի, միավորում է մեկ ընդհանուր «հիմք»` իշխանության ընդդիմախոսը լինելու հանգամանք:

Ազատությո´ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031