Լրահոս
Օրվա լրահոսը

«3+3» ձևաչափով հանդիպումը Հարավային Կովկասում խաղաղության հիմք կարող է դառնալ. Իրանի ԱԳՆ

Հոկտեմբեր 23,2023 21:01

«3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը, որը մեկնարկել է Թեհրանում, կարող է հիմք դառնալ Հարավային Կովկասում  խաղաղության և մարտահրավերներին վերջ դնելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, Աբդոլլահիանը կարևորել է տարածաշրջանային խաղացողների և հարևանների դերը: Նրա խոսքով՝ այսօրվա հանդիպումը Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության և առաջընթացի մասին:

Նշենք, որ Թեհրանում ընթանում է «3+3» ձևաչափով հանդիպումը։ Ձևաչափը նախատեսում է  Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և Վրաստանի մասնակցություն, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցելու հանդիպմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031