Լրահոս
Օրվա լրահոսը

Արփի լիճ տանող ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած 7 քաղաքացիներից մեկը 1 տարեկան է

Նոյեմբեր 12,2023 21:10

Այսօր  ժամը 17․00-ի սահմաններում խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արփի լիճ տանող ճանապարհին, դեմ դիմաց բախվել էին «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաներ, 7 հոգի հայտնվել էին հիվանդանոցում։ Նրանից 4-ը երեխաներ են։

Այս մասին գրել էր Shamshyan.com-ը՝ դեպքի վայրից լուսանկարներ հրապարակելով։

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Կարեն Գևորգյանից ճշտեցինք, որ երեխաները հոսպիտալացվել են  տարբեր վնասվածքներով՝ գանգուղեղային տրավմա, սալջարդ, կոտրվածքներ, նրանցից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են։

Երկուսի վիճակը ծանր է, երկուսինը՝ գնահատվում է միջին ծանրության։ Երեխաներից ամենափոքրը 1 տարեկան է։

«Ուղեղի ցնցում ստացածներ կան, բայց հսկելի իրավիճակ է»,- ասաց տնօրենը՝  նշելով, որ այս պահին չեն պատրաստվում  երեխաներին բուժման նպատակով մայրաքաղաք տեղափոխել։

 

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ  բժշկական օգնության համար իրենց  են դիմել երկու տղամարդ և մեկ կին, նրանք փափուկ հյուսվածքների վնասվածքներ են ստացել, ստացիոնար բուժում չեն ստանալու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930