Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելի կնոջ մատնանշած Ժորա Սափեյանը հերյուրանք համարեց իր մասին Նազիկ Ամիրյանի ասածները

Նոյեմբեր 17,2023 23:20 Share
Աջակցեք aravot.am-ին

«Եթե նախաքննական մարմինը ԵԿՄ-ի Արշակունյաց հասցեի պահեստներին հարցադրումներ աներ, թե ինչպես են մուտքագրվում ապրանքները, այն համեմատեր փաստաթղթերի հետ ու համադրեր Էջմիածնում հայտնաբերված սննդի եւ ճամբարում հայտնաբերված սննդի հետ ու հարցադրում արվեր, թե որտեղ են գտնվում ձեր կողմից պահեստ մուտքագրված ապրանքները, ապա հարցաքննվող վկաները՝ Ժորա Սափեյանն ու Սիրուշը, որոնք նյութական գծով պատասխանատուներ են կամ հաստատելու էին այդ երկու պահեստների առկայությունը կամ ընդունելու էին, որ իրենց կողմից կատարվել էր յուրացում:

Չհարցաքննելով այդ երկու վկաներին՝ մեղադրանքի կողմը հնարավորություն է ստեղծել Մանվել Գրիգորյանին եւ Նազիկ Ամիրյանին մեղադրելու յուրացման մեջ»,- երեկ դատարանում այս մասին հայտարարել էր ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Ժորա Սափեյանը զարմացավ՝ ինչ կապ ունի Նազիկ Ամիրյանի նշածի հետ: Մեր հարցին՝ նյութական պատասխանատու չեք եղե՞լ ԵԿՄ պահեստում, նա պատասխանեց՝ ոչ. «Ոչ մի բան չգիտեմ, ես հիվանդ մարդ եմ, խնդրում եմ երկրապահի լրատվականից ճշտեք: Ես ինչ կապ ունեմ երկրապահի հետ էդ հարցերով, ես էդ կարգավիճակը չունեմ, հերյուրանքներ են: Միքայելյան Սասունի հետ հաճախակի հանդիպում եմ հիմա, էդքան բան: Նախկինում էլ ոչ մի բանի հետ կապ չեմ ունեցել, չեմ առնչվել, նյութական պատասխանատու չեմ եղել: Էնքան են տենց տեղեր շահարկում մեր անունները, էնքան են ասում, չենք պրծնում»:

Այլ հարցերի Ժորա Սափեյանը չպատասխանեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: