Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԳԲՏ համայնքից 24-ամյա աղջիկ է անհետացել

Նոյեմբեր 20,2023 16:43 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ոստիկանությունից Aravot.am-ին հայտնեցին, որ ՌԴ-ում հաշվառված 24-ամյա Խադիշատ Դիդիգովայի հարազատները նոյեմբերի 15-ին ոստիկանություն հաղորդում են ներկայացրել աղջկա անհետացման մասին:

Ըստ Դիդիգովայի հարազատների՝ 24 ամյա աղջիկը հոկտեմբերի 21-ին Սանկտ-Պետերբուրգ քաղաքից օդանավով  «Զվարթնոց» օդանավակայանով ժամանել է Երևան, ինչից հետո նրան չեն տեսել: Դիդիգովայի մայրը պատմել է, որ դուստրը ԼԳԲՏ համայնքի անդամ է ու նրան հնարավոր է առևանգած լինեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները:

Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ աղջկա անհետացման դեպքով դեռեւս քրեական վարույթ չկա նախաձեռնված:

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շահերը պաշտպանող «Իրավունքի կողմ» հ/կ-ն աղջկա անհետացման վերաբերյալ տեղեկությունները ճշտում են, մեզ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն առաջիկայում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: