Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվել է ՎԶԵԲ հնարավոր գործիքակազմերով փախստականների հումանիտար, վաղ վերականգնման ու այլ կարիքների հասցեագրման անհրաժեշտությունը

Նոյեմբեր 22,2023 20:30

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ավագ քաղաքական խորհրդական Օլեքսանդր Պավլյուկին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային քաղաքական և անվտանգային զարգացումներին:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կյանքի կոչվելու դեպքում կապահովի կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, փոխադար­ձության և հավասարության սկզբունքների անխախտելիությունը։

Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին, կարևորել է ՎԶԵԲ հնարավոր գործիքակազմերով փախստականների հումանիտար, վաղ վերականգնման ու այլ կարիքների հասցեագրման անհրաժեշտությունը։

Մտքեր են փոխանակվել նաև 2024թ. ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի նախապատրաստական աշխատանքների,  կառավարության ընթացիկ բարեփոխումների շուրջ:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930