Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանդիսատեսից ստացած էներգիան ամենաթանկն է». Արկադի Դումիկյանի sold out համերգը՝  հանրահայտ Peacock դահլիճում

Նոյեմբեր 25,2023 22:16

Սիրված երգիչ Արկադի Դումիկյանը օրերս շքեղ եւ մասշտաբային մենահամերգ  է ունեցել Լոս Անջելեսի հանրահայտ Peacock դահլիճում։ 2007 թ. հոկտեմբերին բացումից ի վեր՝ Peacock թատրոնը հյուրընկալել է ամենահայտնի արտիստների համերգներ, որոնց թվում են՝ Ալան Ջեքսոնը, Քեթի Փերին, Չարլի Ուիլսոնը, Խուան Գաբրիելը, Արետա Ֆրանկլինը, Էդ Շիրանը, Ջոն Ֆոգերտին, Մարկ Էնթոնի, Ջոն Լեջենդը, Քելլի Քլարկսոնը, Յանին, Նիկի Մինաժը։

Ինչ վերաբերում է  Արկադի Դումիկյանին, նա իր թիմի հետ մենահամերգին նախապատրաստվել էր ամենայն մանրամասնությամբ՝ հաշվի առնելով համերգի հետ կապված յուրաքանչյուր դետալ: Երգիչը կարեւորում է սիրելի հանդիսատեսին ըստ արժանվույն ներկայանալը: Արկադի Դումիկյանի բեմ բարձրանալու առաջին իսկ պահից երկրպագուներն իրենց ծափերով անդադար աջակցում էին նրան, երգում երգչի հետ։

Arkadi Dumikyan Sold out՝ այս նախադասությունն էր գրված վկայականի մեջ, որը երգիչը  ստացավ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից՝ Peacock դահլիճում sold out մենահամերգ ունենալու առիթով: Դումիկյանը  հանդիսատեսին ներկայացավ իր հին ու նոր կատարումներով՝ բարձր տրամադրություն պարգեւելով ներկաներին:

«Այն էներգիան, որը ստացա հանդիսատեսից, ամենաթակն է ինձ համար: Ես աշխատում եմ հենց այդ էներգիայի ու դրական լիցքերի համար»,- մեզ հետ զրույցում նշեց երգիչը՝ ունկնդրի հետ այս հանդիպումն ու մենահամերգը որակելով անկրկնելի:

 

Հավելենք, որ Հայաստանի սահմաններից դուրս ունենալ sold out համերգ՝ ոչ բոլոր արտիստներին է հաջողվում, իսկ Արկադի Դումիկյանը այն բացառիկ երգիչներից է, ով կարողացավ նման արդյունքների հասնել՝ իր տաղանդի և աշխատասիրության շնորհիվ։

Համերգի կազմակերպիչ ու պրոդյուսեր Լեւոն Չախոյանի խոսքով համերգի նախապատրաստական աշխատանքները տեւական են եղել. «Peacock-ը համարվում է ԱՄՆ-ի ամենամեծ դահլիճներից մեկը, երկար բանակցություններից հետո նոր միայն կարողացանք ամրագրել մեր համերգի օրը, քանի որ իրականում, առանց ավելորդ սեթևեթանքի պետք է նշեմ, որ ամեն մի աստղի բախտ չի վիճարկվում ելույթ ունենալ այս դահլիճում: Արկադի Դումիկյան երգիչը այն հազվագյուտներից է, որ կարող է ասել, որ ինքը այդ բեմում եղել է ու համերգին գեթ մեկ չվաճառված տոմս չի եղել »։

Անի ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930