Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից բռնի տեղահանված Արեն Սարգսյանը Աբովյան քաղաքում երեխաների զարգացման կենտրոն է բացել․ «Արցախպրես»

Դեկտեմբեր 02,2023 10:35

«Արցախպրես» – Արցախից բռնի տեղահանված, Ստեփանակերտի բնակիչ Արեն Սարգսյանը ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում երեխաների զարգացման կենտրոն է բացել։«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արեն Սարգսյանը նշել է, որ բռնի տեղահանությունից և Աբովյանում բնակություն հաստատելուց հետո հաստատակամ որոշեցին երկրի համար բեռ չդառնալ, այլ ընդհակառակը՝ լինել բարեխիղճ հարկատու, գործել ու արարել։

«Արցախում կինս երկար տարիներ աշխատել է մանկապարտեզում։ Ուստի որոշեցինք մանկական զարգացման կենտրոն ստեղծել։ Միջոցների մի մասը հայթայթեցինք, իսկ մյուս մասը սեփական ուժերով ներդրեցինք ու հիմնեցինք այս զարգացման կենտրոնը»,-ներկայացրել է Սարգսյանը՝ հավելելով, որ այն այժմ լիցենզավորման փուլում է։

Նրա խոսքով՝ հաճախող երեխաների թիվը դեռևս փոքր է, սակայն եռահարկ շենքի երկու հարկն ընդգրկող կենտրոնի տարածքը նախատեսված է առնվազն 70 հոգու համար։

«Մենք շեշտը դնում ենք էկոլոգիապես մաքուր սննդի և երեխաների խնամքի մեր կուլտուրան ներդնելու վրա։ Աշխատողներն ուշադրության կենտրոնում են պահում, որպեսզի երեխաների նկատմամբ ցուցաբերվի ինդիվիդուալ մոտեցում, առօրյան հագեցած լինի և ամեն վայրկյանն օգտագործվի ի նպաստ նրանց ունեցած պոտենցիալի զարգացման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031