Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց

Դեկտեմբեր 02,2023 16:18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

Վարչապետը շրջել է դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին օգոստոսին: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է կառուցման աշխատանքներն ուշ ավարտելու պատճառների մասին և պատասխանատուներին հանձնարարել խստագույնս պահպանել բոլոր ծրագրերով նախատեսված  ժամանակացույցին և աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետում:

Դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020թ. նոյեմբերին, շենքը շահագործման կհանձնվի առաջիկա օրերին: Ծրագրի ընդհանուր արժեքը գրեթե 752 մլն դրամ է:

Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում, ցանկապատում, բարեկարգում, խաղահրապարակի կառուցում և կահավորում:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031