Լրահոս
Օրվա լրահոսը

Տիրայր վարդապետ Հակոբյանը՝ Անտվերպենի հայ համայնքի հոգևոր հովիվ

Դեկտեմբեր 12,2023 14:19

Դեկտեմբերի 10-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվ է նշանակվել Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը:

Սուրբ Հովսեփ եկեղեցում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանի հանդիսապետությամբ իր անդրանիկ Սուրբ և Անմահը Պատարագը մատուցեց Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը:

Պատարագին ներկա էին Բելգիայի հայոց հոգևոր հովիվ Հոգշ. Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանը, այլ հոգևորականներ և հյուրեր: Պատարագի ընթացքում Սրբազան Հայրը համայնքին ներկայացրեց Հայր Տիրային՝ որպես իրենց նորանշանակ հոգևոր հովիվ:

Իր քարոզում Սրբազան Հայրը ընդգծեց միասնության, քրիստոնեական սիրո անհրաժեշտությունն ու կարևորությունը համայնքային կյանքում, ինչպես նաև գոհունակություն հայտնեց բոլոր հայկական կառույցներին ու հոգևորականներին, ովքեր իրենց ծառայությունն են մատուցել Անտվերպենում և շրջական քաղաքներում: Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց Անտվերպենում գտնվող հայերին՝ իրենց արմատներից չհեռանալու համար, և հավելեց ապագա սերնդի քրիստոնեաբարո ու հայեցի դաստիարակման կարևորության մասին, այնուհետև աղոթք բարձրացրեց առ Աստված, որպեսզի Հայր Տիրայրը կարողանա իր առաքելությունը պատշաճ կերպով իրականացնել Անտվերպենի հայ համայնքում:

Սրբազան Հայրը նաև խնդրեց նորանշանակ հոգևորականին իր պատգամը բերել Անտվերպենի հայությանը: Սուրբ Պատարագի ավարտին տեղի ունեցավ մտերմիկ զրույց համայնքի անդամների հետ:

Հավելենք որ, Ատվերպենի Սբ․ Գրիգոր Նարեկացի Ծուխը հիմնվել է 25 օգոստոս 2016թ.: Համայնքում գործում է նաև հայ տիկնանց «Նոյ» հասարակական, բարեգործական և մշակութային միությունը։

Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը 2018-2022 թվականներին եղել է Իտալիայի հոգևոր հովիվ:

Հայր Տիրայրը ունի երեք պարզ նպատակ. մարդկանց հավաքել եկեղեցու շուրջ, իրականացնել քարոզչություն և կազմակերպել համայանքային կյանքը: Նաև հայերին ավելի մոտեցնել միմյանց և, իհարկե, Աստծուն:

Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031