Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք են մատուցել 1988-ին սպիտակյան երկրաշարժի օրերին կործանված հարավսլավիական ինքնաթիռի զոհերի հիշատակին

Դեկտեմբեր 12,2023 22:35

Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը, Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանն ու ՏԻՄ ներկայացուցիչները այսօր հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի ավերիչ երկրաշարժի օրերին Հայաստանին դեղորայքային օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռի աղետի հետևանքով զոհված 7 սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

Արտակարգ-լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը շնորհակալություն հայտնեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին՝ մշտապես հիշելու և սերբ օդաչուների հիշատակը վառ պահելու համար:

Վերջինս իր խոսքում նշեց, որ այս վերաբերմունքն էլ ավելի է ամրապնդում երկու ժողովուրդների հոգևոր կապը՝ համագործակցության ավելի լայն հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:

Մարզպետն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց դեսպաններին այցի և համագործակցության նոր հնարավորություններ ուղենշելու համար:

Արմավիրի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031