Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե փակեն բոլոր տիրազուրկ հորերը, մերը փակելու խնդիր չի լինի. ձկնաբույծ

Դեկտեմբեր 22,2023 13:16

«Մենք ունենք մոտ 970 տիրազուրկ հորեր, որոնցից ջուրը դուրս է գալիս, մեր հաշվարկներով՝ մոտ 7-1000 լիտր ջուր վայրկյանում, եթե փակեն բոլոր տիրազուրկ հորերը, մերը փակելու խնդիր չի լինի, չենք հրաժարվում, բայց խնդրում ենք, եկեք՝ փակեք, եթե չվերականգնվի, մենք էլ կփակենք: Հիմա չեմ հասկանում՝ չեն ուզում, թե չեն հասկանում, մեզ միայն ասում են՝ մեր գործերին մի խառնվեք, ջրերը փակեք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ձկնաբույծներից մեկը:

Լրագրողի դիտարկմանը, թե կառավարությունն ասում է՝ ձուկը պակաս կարեւոր է, քան՝ ջուրը, ձկնաբույծն այսպես արձագանքեց. «Մենք ոնց հարգենք մեր կառավարությանը, ոնց հարգենք մեր պետությանը, եթե ջուրը թափվում է, ոչ մեկ չի վճարում դրա համար, ջուրը կորում է, իսկ մենք վճարում ենք , մեր սաղ կյանքն ենք դրա մեջ դրել, գալիս եք փակում եք: Ունենք էդ ջուրը, թող գնան, փակեն, մենք էս ազգի թշնամին չենք, թող փակեն տիրազուրկ ջրերը, էլի եմ ասում, եթե չվերականգնվի, մենք էլ կփակենք»:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ձկնաբույծները բողոքի երթի են դուրս եկել: Միակողմանի փակել են Հրազդան մարզադաշտից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը, ավելի ուշ քայլերթով շարժվել  դեպի Կառավարութան շենք։

Հիշեցնենք նաեւ՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին  վերջնական ընթերցմամբ ընդունվել է Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Օրինագիծը ներկայացնելիս Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել է, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:

Հիշեցնենք, որ ձկնաբույծները բողոքի ցույցի էին դուրս եկել նաեւ նոյեմբերի 23-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031