Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրում մեքենայում պայթյունի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Դեկտեմբեր 22,2023 15:43

Shamshyan.com. Այսօր դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի, նախաբազկի 1-ին աստիճանի այրվածք մարմնի 2-3 տոկոսով» և «դեմքի, զույգ դաստակների 1-ին աստիճանի այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արմավիրի մարզի բնակիչներ 21-ամյա Մարտիկ Սևոյանն ու 38-ամյա Հովհաննես Մանուկյանը:

Պարզվել է, որ ժամը 00:30-ի սահմաններում Մրգաստան գյուղի 1-ին փողոցում Հ. Մանուկյանի կողմից վարվող Opel-ում վերջինիս կողմից ծխախոտը վառելու և գազի բալոնից տեղի ունեցած արտահոսքի հետևանքով առաջացել է պայթյուն, ինչն էլ դարձել է նշված անձանց մարմնական վնասվածքների պատճառը:

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031