Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկյանը վստահեցրել է` ընթացքի մեջ են ծրագրեր, որոնք էապես նպաստելու են զորքերի մարտական պատրաստականության վիճակի բարելավմանը

Դեկտեմբեր 27,2023 15:31

Դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2023 թվականի ուսումնական տարում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման բարոյահոգեբանական ապահովման վիճակն ու 2024 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրները» օրակարգով։

Նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Մատնանշվել են խնդիրները, հիմնական միջոցառումներն ու ձեռքբերումները։

Ամփոփելով նիստը և 2024 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրների առնչությամբ մի շարք հանձնարարականներ տալով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ արդեն ընթացքի մեջ են մի շարք աշխատանքներ, ծրագրեր, և առաջիկայում ևս կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես նպաստելու են զորքերի մարտական պատրաստականության վիճակի, ԶՈՒ մարտունակության, ղեկավարման ունակությունների բարձրացմանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը։

Նիստի ավարտին 2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության
արդյունքներով լավագույն ցուցանիշներ արձանագրած զորամասերի հրամանատարներին հանձնվել են փոխանցիկ դրոշները, իսկ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031