Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա

Սեպտեմբեր 01,2026 13:21 Share

Sputnik Armenia. Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում, կարծում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հայտարարել է՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարող են և պետք է ավելին լինեն, քան պաշտոնական փաստաթղթերում ամրագրված մակարդակն է, քանի որ երկու երկրների գործակցության հիմքում ընկած են բազմադարյա պատմական անցյալը, մշակութային սերտ կապերն ու ընդհանուր ավանդական արժեքները։

Մարիա Զախարովան հատուկ ընդգծել է, որ Ռուսաստանը, ի թիվս այլ հարցերի, զգալի ավանդ է ներդրել նաև այն արյունալի հակամարտությունների հանգուցալուծման գործում, որոնք խլում էին Հայաստանի քաղաքացիների կյանքերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել