Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանն առաջարկում է համագործակցության խորացում՝ ՇՀԿ հարթակում, իսկ ԱՄՆ-ին կոչ է անում՝ կատարել ստանձնած պարտավորությունները

Սեպտեմբեր 01,2026 16:10 Share

«Ես հստակ ասում եմ, եթե Միացյալ Նահանգները վերադառնա փոխըմբռնման հուշագրում ստանձնած իր պարտավորություններին, Իրանի Իսլամական Հանրապետությունը անմիջապես կպատասխանի դրան: Ի տարբերություն Ամերիկայի, իմ երկիրն ունի իր միջազգային պարտավորությունները կատարելու հիանալի փորձ և միշտ գործել է միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան», – «ՇՀԿ+» ձևաչափով հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ հիշեցնելով, որ Պակիստանի և Կատարի միջնորդությամբ գրեթե երեք ամիս տևած բանակցությունները հանգեցրել էին Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, սակայն ԱՄՆ-ի պարտավորությունը ԱՄՆ նախագահի ստորագրությամբ փաստաթղթի նկատմամբ տևեց երկու շաբաթից էլ պակաս։

Մասուդ Փեզեշքիանը հիշեցնում է՝ Իրանը չի եղել ԱՄՆ-ի հետ պատերազմի նախաձեռնողը, բայց դիվանագիտությունն ու բանակցությունները նախկինի պես համարում է տարաձայնությունների կարգավորման հիմնական ուղին, սակայն պետք են պայմանավորվածությունների կատարման արդյունավետ երաշխիքներ։

Իրանի նախագահը նաեւ նկատեց՝ անվտանգությունն ու զարգացումը անբաժանելի են, բայց կազմակերպությունը միաժամանակ պետք է լուծի նաեւ տնտեսական խնդիրներ՝ բազմաբեւեռության գործում արդյունավետ դեր խաղալու համար։

Իրանի նախագահը Շանհայի համագործակցության կազմակերպության համար երեք տնտեսական նախաձեռնություն առաջարկեց՝ ֆինանսական և բանկային համագործակցության խորացում, ներառյալ ազգային արժույթների ավելի լայն օգտագործումը և ՇՀԿ բանկի ստեղծումը, ՇՀԿ արտահանման ապահովագրության և ներդրումների միության ստեղծում և ՇՀԿ էներգետիկ կոնսորցիումի ձևավորում։ Բացի այս, Իրանի նախագահը կարեւոր է համարում, որ ստեղծվի ՇՀԿ ռազմավարական անվտանգության ուսումնասիրությունների կենտրոն և ՇՀԿ անդամ պետությունների խորհրդարանական ֆորում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930