Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն խնդիրները, որոնք ունենք, լուծելու ենք աշխատելով եւ ոչ թե առիթ-անառիթ ոչ աշխատանքային օրեր մտցնելով»․ Փաշինյան

Դեկտեմբեր 28,2023 13:40

«Սուրբ ծնունդից առաջ գալու ենք աշխատանքի, եւ ես կարծում եմ, որ սա վերջին տարիների մեր իրականացրած կարեւոր բարեփոխումներից մեկն էր, երբ մենք Ամանորի ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատեցինք»,- կառավարության տարեվերջյան նիստում  ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Այն խնդիրները, որոնք մենք ունենք, լուծելու ենք աշխատելով եւ ոչ թե առիթ-անառիթ ոչ աշխատանքային օրեր մտցնելով։ Իհարկե, չենք մոռանում, որ հանգստանալն էլ է կարեւոր, բայց յուրաքանչյուրն ունի արձակուրդի հնարավորություն եւ իրավունք։ Եվ մենք բոլորս պետք է հանգստի մեր ռազմավարությունները կարգաբերենք օրենքով նախատեսված մեր արձակուրդների հետ եւ տարվա մեջ ավելի շատ ժամանակ ու օրեր օգտագործենք աշխատելու ու աշխատանքի վրա կենտրոնանալու համար»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031