Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Նյումեգ» հրատարակչության ստեղծագործական կազմին

Դեկտեմբեր 28,2023 23:12

Դեկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Նյումեգ» հրատարակչության ստեղծագործական կազմին՝ ուղեկցությամբ «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժին տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի:

Հանդիպմանը «Նյումեգ» հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, խոսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի և «Նյումեգ»-ի միջև ստորագրված հուշագրի ու համատեղ իրականացված ծրագրերի մասին։

Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով ներկաներին, գոհունակությամբ անդրադարձավ Մայր Աթոռի և «Նյումեգ»-ի միջև առկա համագործակցությանը, որի արդյունքում տպագրվել է քրիստոնեությանն առնչվող հանրամատչելի ու գիտահանրամատչելի գրականություն։ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց նաև հրատարակչության տնօրինությանը և ստեղծագործական կազմին՝ հայորդիների կրթության, դաստիարակության և արժեքային համակարգի ձևավորմանն ի նպաստ ներդրած ջանքերի համար:

Հանդիպման վերջում ներկաներն իրենց հարցերն ուղղեցին Վեհափառ Հայրապետին, որոնք վերաբերում էին հայրենիքի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031