Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիացի ֆուտբոլիստը մեծ ցանկություն էր հայտնել արցախահայ բալիկներին հանդիպելու և նվերներ հանձնելու»

Հունվար 18,2024 12:42

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստան է ժամանել ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան, որը մեր երկրում է մեծ ծրագրերով՝ այդ թվում ներդրումային:

Իմ հրավերով Անելկայի հետ միասին այցելել ենք Աբովյանի սպորտի և մշակույթի կենտրոն, որտեղ սեպտեմբերից բնակվում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, քանզի Անելկան մեծ ցանկություն էր հայտնել արցախահայ բալիկներին հանդիպելու և նվերներ հանձնելու:

Արցախցի մեր հայրենակիցներին այցը պատահական չէր. խորհուրդն ու համոզմունքը մեկն է՝ կյանքն այսպես չի մնալու, շարունակվելու է և ամեն ինչ իր տեղն է ընկնելու, բայց այս պահին մեր քույրերն ու եղբայրներն ունեն ջերմության և ուշադրության կարիք, որը երբեք չպետք է պակասի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031