Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակությունը լքեց ԵԽԽՎ-ն. չսպասեցին քվեարկությանը

Հունվար 24,2024 19:20 Share

«ԵԽԽՎ-ում առկա ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի ներկայիս անտանելի մթնոլորտի պայմաններում Ադրբեջանի պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր ներգրավվածությունը և ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցում»,- արձանագրված է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության տարածած հաղորդագրությունում։

Ադրբեջանական պատվիրակության հայտարարության տեքստը ԵԽԽՎ-ի կայքում չգտանք։ Apa.az-ի փոխանցմամբ՝ հայտարարության տեքստում նաև նշված է, թե, ցավոք, ԵԽԽՎ-ն օգտագործվում է որպես հարթակ՝ թիրախավորելու որոշ անդամ երկրներ․ «ԵԽԽՎ-ի հիմնական սկզբունքներն օգտագործվում են որոշակի կողմնակալ խմբերի կողմից՝ իրենց նեղ շահերն առաջ տանելու համար: ԵԽԽՎ-ում գերակշռող պրակտիկա են դարձել քաղաքական կոռուպցիան, խտրականությունը, էթնիկ և կրոնական ատելությունը, երկակի ստանդարտները, մեծամտությունը, շովինիզմը»։

Նշենք, որ ԵԽԽՎ-ն ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը չհաստատելու ընթացակարգ էր սկսել։ Սակայն ադրբեջանական պատվիրակության անդամները չսպասեցին այս թեմայով քննարկմանն ու քվեարկությանը,  որ քիչ անց տեղի կունենա Ստրասբուրգում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել