Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն իրականացնում է «Ալիևի խաղաղության ծրագիրը»՝ հարձակում գործելով Հայաստանի պետականության հիմքերի վրա. Լևոն Զուրաբյան. «Ազատություն» ռ/կ

Փետրվար 08,2024 20:30

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահը հարցնում է՝ ո՞վ է վտանգներ տեսնում Անկախության հռչակագրում տեղ գտած Հայաստանի ժողովրդի իղձերի, պատմական արդարության վերականգնում արտահայտության տակ։

«Ո՞վ, Թուրքիան, Ադրբեջանը, եթե ինքը այդպես է համարում, դա նշանակում է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն ինչ անել բավարարելու համար նրանց պահանջները, որոնք լեգիտիմ չեն», – ասաց Լևոն Զուրաբյանը:

Նույն կերպ Զուրաբյանի համոզմամբ՝ Ադրբեջանի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում հռչակագրում տեղ գտած Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման դրույթը, որ դեռ 1991-ին Խորհրդային միության սահմանադրական մարմնի կողմից անվավեր է ճանաչվել։ Սա, ըստ ՀԱԿ փոխնախագահի, ընդամենը Ալիևի քմահաճույքն է։

«Նիկոլ Փաշինյանը մերժելով շատ վատ ռուսական պլանը, որը նախատեսում էր Մեղրիում կոմունիկացիայի հաստատում ադրբեջանցիների համար ռուսական վերահսկողության ներքո, այդ պլանի մեջ խոսվում էր նրա մասին, որ պետք է պահպանվի Ղարաբաղը, և նրա կարգավիճակն, ըստ էության, պետք է առկախ մնար, հույսը դրեց, որ կիրականացվի արևմտյան շատ վատ պլանը, որովհետև այդ պլանով Ղարաբաղը պիտի ճանաչվեր Ադրբեջանի կազմում իր բոլոր հետևանքներով, որոնց մենք ականատես եղանք, դա էլ Փաշինյանը չստացավ, այսինքն ինքը հրաժարվես Ռուսաստանից, չստացավ արևմտյան պլանը, երկուսն էլ վատ են ինչ-որ իմաստով, բայց գոնե ինչ-որ պլան էին խաղաղության, Փաշինյանը կոտրած տաշտակի առաջ է հայտնվել և հայտնվել է մի վիճակում, երբ որ պետք է իրականացնի Ալիևի խաղաղության պլանը», – նշեց Զուրաբյանը:

ՀԱԿ փոխնախագահի համոզմամբ՝ այս իրավիճակում Փաշինյանին այլ բան չի մնում, քան իրականացնել Ալիևի բոլոր պահանջները, որոնք գնալով ավելանում ու սաստկանում են։ Իսկ Փաշինյանն, ըստ Զուրաբյանի, արդեն ասել է, որ ոչ մի երաշխիք չի կարող տալ, որ զիջումների դիմաց խաղաղություն կստանա Ալիևից։

«Շատ տարօրինակ փորձարարական խաղ է. մենք զիջում ենք սա տեսնում ենք Ադրբեջանը խաղաղություն ստորագրեց, չէ, չի ստորագրում, էլի ցուլը տնկել է իր պոզերը, եկեք նոր մի բան զիջենք: Ես վստահ ասում եմ՝ վաղը Ադրբեջանը դնելու է ատոմակայանի փակման հարցը, մյուս օրը Զանգեզուրում ադրբեջանցիների վերադարձի հարցը», – ասա նա:

ՀԱԿ փոխնախագահի գնահատմամբ՝ Հայաստանի համար այսօր ստեղծվել է վտանգավոր մի իրավիճակ, որն ամբողջությամբ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքն է։ Վարչապետ Փաշինյանը մինչդեռ պնդում է՝ այս նախաձեռնություններով փորձում են Հայաստանը արտաքին միջավայրում ավելի դիմակայուն և ավելի պաշտպանված դարձնել։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829