Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական պետությունը՝ համախմբման օրակարգ. Սուրեն Պետրոսյանը և Արթուր Հայրապետյանը Բեռլինում հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Փետրվար 12,2024 14:41

Բեռլինում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և կուսակցության Արցախի ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանը հանդիպում ունեցան հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Բեռլինում կայացավ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի և կուսակցության Արցախի ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին Եվրոպացի և Հայ Մասնագետների ասոցացիայի առաջին նախագահ Միքայել Մինասյանը, Գերմանահայ Կենտրոնական խորհրդի նախագահ Յոնաթան Շպանգենբերգը, Գերմանահայ բժիշկների միության նախագահ Սրբուհի Մարտիրոսյանը, Գերմանիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը։

Քննարկման առանցքում ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ որպես համախմբման օրակարգն էր, որի ընթացքում կարևորվեց յուրաքանչյուրի դերը հայկական ինքնության պահպանման և ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում։

Հանդիպմանը ներկա էին նաև Բեռլինի հայ համայնքների վարչության անդամներ, գիտական համայնքի անդամներ և հասարակական գործիչներ։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829