Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Փետրվար 15,2024 22:50 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած մրցույթի ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ։

ՀՀ քննչական կոմիտեից, ավելի վաղ հայտնել էին, որ վերոհիշյալ գործով քրեական հետապնդում է իրականացվում 8 անձի նկատմամբ։

Որպես նոր մեղադրյալ ներգրավվել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ հայտնել է Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։ Նրա խոսքով՝ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։

Վահան Քերոբյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Մանրամասն՝ ավելի ուշ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    “Նախկինների բռնոցի-բացթողոցի” վերնագրով թատրոնից հետո նիկոլը սկսում է ցուցադրել “կալանավորում եմ յուրայիններին, որ ժողովուրդն ուրախանա, իսկ ես մնամ ջրի երեսին” վերնագրով սերիալը։ Այս սերիալի թամաշան ավելի շատ կլինի և այդ դիտումների ընթացքում կձեռնարկվի “անկլավներն ու միջանցքը հանձնում ենք, թուրքին, որ խաղաղության պայմանագիրը ստորագրենք” գործընթացը։