Լրահոս
Օրվա լրահոսը

«36 տարի անց արձանագրում ենք, որ Արցախը հայաթափվել է, եւ այսօր առավել քան կարիք ունենք միասնական լինելու»․ Մետաքսե Հակոբյան

Փետրվար 20,2024 12:29

Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է։ Արցախցի ներկա ու նախկին պաշտոնյաները ժամանել են Արցախի ներկայացուցչություն, որտեղ միջոցառում է անցկացվում։

«36 տարի առաջ մեր ճակատագիրը որոշող որոշում կայացրեցինք։ Ամենակարեւորը՝ ես այսօր այդ մասին անընդհատ մտածում եմ՝ մենք ի վերջո այդ որոշման արդյունքում տվեցինք մեր ամենաթանկերին։ Եվ 36 տարի շարունակ մեր քաջորդիներն ուղղակի գիտակցաբար գնացին հանուն այդ որոշման»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ միասնությունը, որն ի ցույց աշխարհի տեղի ունեցավ, որեւէ մեկը չկարողացավ կանգնեցնել։ «Հիմա մենք 36 տարի անց արձանագրում ենք, որ հազարամյակներ ի վեր Արցախում այդպիսի բան չէր եղել, բայց հիմա փաստ է, որ Արցախն ուղղակի հայաթափվել է։ Եվ այսօր մենք առավել քան կարիք ունենք միասնական լինելու։ Մենք մեր օրակարգում այլ խնդիր պետք է չունենանք, քան միասնականությունն է, որովհետեւ այստեղ լինելով՝ ես հողի վրա եմ ամեն ինչ տեսնում, որ մեր հանրությունը պատրաստ է լինել միասնական, պայքարել հանուն իր ինքնության, հայկականության։ Ուղղակի պետք է ճիշտ կազմակերպել, եւ միասնականությունն իր արդյունքը կտա»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Հարցին, թե Հայաստանի իշխանությունները հրավիրվա՞ծ են այսօր Արցախի ներկայացուցչություն, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց․ «Այս պայմաններում դա հնարավոր էլ չէ, իրենք ուղղակի մեզ հետ շփում չունեն, չեն էլ փորձում որեւէ կերպ առնչություն կամ շփում ունենալ, որ գային այս միջոցառմանը»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829