Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրելու» հիմնադրամը գործուն մասնակցություն է ունեցել Տաթև համայնքի կայուն զարգացման ու սոցիալ-տնտեսական ոլորտում մի շարք ծրագրերի բարեհաջող իրականացման գործում

Փետրվար 22,2024 17:57

Տաթև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, համայնքի ավագանիի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Մարատ Գերասիմյանի ֆեյսբուքյան գրառումը

Օրերս լրացավ «ԱՊՐԵԼՈՒ» բարեգործական հիմնադրամի ստեղծման երկու տարին։

Հիմնադրման օրվանից մինչ այժմ հիմնադրամն իր նախաձեռնողականությունն ու գործուն մասնակցությունն է ունեցել Տաթև համայնքի կայուն զարգացման ու սոցիալ-տնտեսական ոլորտում մի շարք ծրագրերի բարեհաջող իրականացման գործում։

Մշտապես լինելով համայնքի և համայնքաբնակների կողքին, նպաստելով բնակավայրերի շենացման ու բարեկարգման աշխատանքներին՝ «ԱՊՐԵԼՈՒ» բարեգործական հիմնադրամի միջոցներով համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր։

Առանձնացնենք դրանցից մի քանիսը՝

1.Կառուցվել է Տաթև համայնքի վարչական տարածքով անցնող Մ-2 Միջպետական (միջհամայնքային) նշանակության ավտոճանապարհի երկայնքով 18 կմ (639 լուսատուներով) երկարությամբ գիշերային լուսավորության ցանց:

2.Վերանորոգվել է ավելի քան 4 տասնամյակ անմխիթար վիճակում գործող Շինուհայր բնակավայրի երաժշտական դպրոցի շենքը, որը հանդիսանում է Տաթև համայնքի միակ արտադպրոցական հաստատությունը, որտեղ հաճախում են նաև հարակից բնակավայրերի սաները։

3.Համայնքային ենթակայության բոլոր հիմնարկների (մանկապարտեզներ, երաժշտական դպրոց, վարչական շենքեր, մշակույթի տներ և այլ շենքեր) էլեկտրաէներգիայի սնուցումն ու ջեռուցումն ապահովելու նպատակով ժամանակակից տեխնոլոգիաներով այլընտրանքային էներգիա ստանալու համար տեղադրվել են ընդհանուր 340 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ, որոնց շահագործումով տարեկան կտրվածքով համայնքի բյուջեի միջոցներից խնայվում է շուրջ 22 մլն դրամ։

4.Համայնքում ստեղծվել է «Տաթևի համայնքային կրթական կենտրոն»-ը, որի նպատակն է զարգացնել երեխաների և երիտասարդների կարողություններն ու հմտությունները։

5.Համայնքի, ինչպես նաև Սյունիքի մարզի ամենաբազմազավակ ընտանիքի հետագա ապրելակերպը բարելավելու նպատակով՝ ընտանիքի համար կառուցվել է հյուրատուն։

6.Համայնքի միջնբնակավայրային երթևեկը ապահովելու նպատակով տրամադրվել է համապատասխան տրանսպորտային միջոց, որը գրեթե 2 տարի ամենօրյա ֆիքսված գրաֆիկով օրական 2 անգամ ապահովում է բնակավայրից բնակավայր բնակչության տեղաշարժը։

7.Ներկայում ընթացքի մեջ են համայնքի Հալիձոր բնակավայրի ոռոգման ջրի արտաքին և ներքին ցանցերի կառուցման աշխատանքները։

«ԱՊՐԵԼՈՒ» բարեգործական հիմնադրամի միջոցներով իրականացվել են նաև մի շարք մշակութային և այլ ծրագրեր։

Ամփոփելով վերոնշյալները՝ խորին շնորհակալություն ենք հայտնում «ԱՊՐԵԼՈՒ» բարեգործական հիմնադրամին մշտապես համայնքի կողքին լինելու, աջակցելու, օժանդակելու, համայնքի զարգացման գործում կարևոր ու որոշիչ ներդրում ունենալու և սրտացավ աշխատանք ու հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար:

«ԱՊՐԵԼՈՒ» բարեգործական հիմնադրամին մաղթում ենք հետագա բեղմնավոր և հարուստ կենսագործունեություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829